Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել

11:50, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել
     «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: «Հայկ Կյուրեղյանը 3 օր է հացադուլի մեջ է: Առայժմ միայն կարող եմ ասել, որ պահանջները կապված են Սերժ Սարգսյանի անվան հետ»:
     Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
3491 | 0
Facebook