Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայեր, դիմացե՛ք. այդ մարդիկ ուզում են ձեզ մեռած տեսնել և վերջ». Լապշինը գրառում է արել

00:00, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
«Հայեր, դիմացե՛ք. այդ մարդիկ ուզում են ձեզ մեռած տեսնել և վերջ». Լապշինը գրառում է արել
     Բաքվում ձերբակալված, ապա ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր գրառում է արել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում` ներկայացնելով հայերի հանդեպ ադրբեջանցիների անասելի թշնամանքն ու ատելությունը:
    

«Ամոթ է խոստովանել, բայց մինչև ադրբեջանական բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։ Ինչ հիմար էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկություն Սումգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ juden frei սխեմայով, միայն թե հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 %-ը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունն է սկսվել։ Ապահովագրվելու համար, համարելով, որ հայերի հարցերը լուծելուց հետո հրեաներին կանցնեն, ժառանգական հիշողությունն իր դերը կատարել է։ Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, չէ որ հրեաներ այնտեղ գրեթե չկան, մի քանի հազարից էլ քիչ են։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։
     «Ուշագրավ է, որ առավոտից գիշեր հանդուրժողականության մասին պնդող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումը՝ Արցախը, ապօրինի է համարում։ Այսինքն հայերենը օրենքից դուրս է, հայերը չպետք է խոսեն մայրենի լեզվով, ունենան իրենց հավատը»:

«Հայեր, դիմացե՛ք։ Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած և վերջ։ Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու, ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- գրել է Ա. Լապշինը:

10073 | 0