Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնի մետրոյում հնչած պայթյունն ահաբեկչություն է որակվել

15:35, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Լոնդոնի մետրոյում հնչած պայթյունն ահաբեկչություն է որակվել

Լոնդոնի ոստիկանությունը մետրոյի «Փարսոնս Գրին» կայարանում տեղի ունեցած պայթունն ահաբեկչություն է որակել, հետաքննություն է ընթանում: Պայթյունը գնացքում խուճապ և հրմշտոց է առաջացրել, որի արդյունքում մոտ 20 մարդ է տուժել: Ոստիկանները բնակիչներին կոչ են անում զերծ մնալ պայթյունի վայրում գտնվելուց: Իրավապահները նաև կոչ են անում բոլոր նրանց, ովքեր ունեն տեղեկատվություն, որը կարող է օգնել հետաքննությանը, կապ հաստատել իրենց հետ: Հաղորդվում է նաև, որ տուժածներն այրվածքներ և վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում վթարային ծառայություններ են աշխատում:

7394 | 0
Facebook