Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

10:45, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հարավային Կորեայի և Ճապոնիայի կառավարությունները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ հերթական հրթիռն է արձակել, փոխանցում է BBC-ն: Հարավկորեացի զինվորականների հաղորդմամբ՝ հրթիռը հասել է մոտ 770 կմ բարձրության և անցել 3700 կմ: Հրթիռն անցել է Հոկայդո կղզու վրայով: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ երկիրը երբեք չի հանդուրժի նման վտանգավոր սադրիչ գործողություններ: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ևս քննադատել է հրթիռի արձակումը:
     Նախորդ հրթիռը Հյուսիսային Կորեան արձակել էր օգոստոսի 29-ին: Այդ ժամանակ հրթիռը կրկին անցել էր Հոկայդո կղզու վրայով, ապա ընկել ծովը: Ճապոնիան հրթիռը խոցելու փորձեր չէր կատարել: Ճապոնական մամուլը հայտնել էր, որ ընկնելուց առաջ հրթիռը 3 մասի է բաժանվել:

8901 | 0
Facebook