Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաստաբանները հավաք-քննարկում են անցկացնում

11:15, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Փաստաբանները հավաք-քննարկում են անցկացնում

Այսօր ավելի քան 180 փաստաբաններ գործադուլ են անում:
     Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել էր, որ նման քայլով նպատակ ունենք արտահայտել իրենց բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների և պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները։

Այս պահին հավաք-քնարկում է տեղի ունեում, որի ընթացքում փաստաբանները քննարկում են իրենց խնդիրները: Քննարկմանը ներկա է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք` մի խումբ փաստաբաններ նախապես հայտարարություն էին տարածել, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, բողոքի ակցիա կիրականացնեն (պայմանականորեն՝ գործադուլ): Վերջինները կհրաժարվեն մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին: Բողոքի ակցիային միացել է շուրջ 180 փաստաբան։

Մեկնարկել է փաստաբանների բողոքի ակցիան. հավաք-քննարկում
3249 | 0
Facebook