Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple Watch Series 3-ը՝ բջջային կապով

22:30, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Apple Watch Series 3-ը՝ բջջային կապով
     Շարունակվում է Apple ընկերության նորույթների շնորհանդեսը, որի ժամանակ ընկերությունը ցուցադրելու է նոր սմարթֆոնները՝ iPhone X, iPhone 8 և iPhone 8 Plus:
     Մինչ այդ ընկերությունը ներկայացրել է Apple Watch Series 3-ը՝ LTE աջակցող սարքով: Սմարթ-ժամացույցը հնարավորություն կտա նաև զանգեր կատարել ու հաղորդագրություններ ուղարկել՝ առանց քարտի, գրում է Газета-ն: LTE-ի աշխատանքի համար պատասխանատու է հատուկ չիպը, որը կցված է հեռախոսի համարին: Ինչ վերաբերում է էկրանին, ապա այն նաև ալեհավաքի դեր է կատարում:
     Բացի այդ, Apple Watch Series 3-ն ունի սրտի բաբախյունը որակավորող հատկություն՝ առիթմիան կանխորոշելու համար:
7417 | 0
Facebook