Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ գաղտնալսումների մասին է խոսքը, եթե ես չեմ խոսել Պավել Մանուկյանի, Վիկտոր Դավթյանի և Գևորգ Ղազարյանի հետ». Անդրիաս Ղուկասյան

18:05, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Ի՞նչ գաղտնալսումների մասին է խոսքը, եթե ես չեմ խոսել Պավել Մանուկյանի, Վիկտոր Դավթյանի և Գևորգ Ղազարյանի հետ». Անդրիաս Ղուկասյան
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունավում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը: Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել և պահանջել է տրամադրել Ղուկասյանի հեռախոսային խոսակցությունների ամբողջ գաղտնալսումը: Նշենք, որ դատարանն այդ միջնորդությունը բավարարել է՝ տեղեկացնելով, որ կստանան սահմանված ժամկետում: Իր հերթին Անդրիաս Ղուկասյանն էլ միջնորդել է անթույլատրելի ճանաչել գործում որպես ապացույց ներկայացված հեռախոսային գաղտնալսումները: «Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Անդրիաս Ղուկասյանը ծրագրում է քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերածել զանգվածային անկարգությունների։ Այս հարցում վերջինին օժանդակում են Պավել Մանուկյանը, Վիկտոր Դավթյանը և Գևորգ Ղազարյանը։ Բայց ես նշված անձանց հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարը չեմ ունեցել, չեմ խոսել նրանց հետ: Բացի դրանից, հանրաքվեն տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին, այսինքն միջնորդությունը ներկայացնելուց 6 ամիս առաջ»,- ասել է Ղուկասյանը՝ նշելով, որ այդ պատճառով էլ այդ ապացույցներն անհիմն են:
3048 | 0
Facebook