Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ առաջադրված մեղադրանքում հանցակազմ չկա». Անդրիաս Ղուկասյան

15:45, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Ինձ առաջադրված մեղադրանքում հանցակազմ չկա». Անդրիաս Ղուկասյան
     Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված Անդրիաս Ղուկասյանն այսօր Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքում հանցակազմ չկա: «Եկել եմ դատարան, որ ինքս մեղադրեմ: Ստեղծված իրավիճակի համար ո՞վ է պատասխանատու` միայն Հայաստանի իշխանությունները»,- հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը:
     Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Անդրիաս Ղուկասյանը բերման է ենթարկվել հուլիսի լույս 30-ի գիշերն իր տան դիմացից, Սարի թաղի ոստիկանական հարձակման հետևանքով վիրավոր վիճակում՝ տաքսուց իջնելիս:
3504 | 0
Facebook