Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լսի, Ծիտ, այ տղա չի քո համար». Ալեն Սիմոնյանն՝ Արմեն Սահակյանին

13:00, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Լսի, Ծիտ, այ տղա չի քո համար». Ալեն Սիմոնյանն՝ Արմեն Սահակյանին
     Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին անհարգալից է դիմել: Մասնավորապես, «Ելք»-ից Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Արմեն Սահակյանը դիմելով Անահիտ Բախշյանին, ասել է. «Լսի, Անո, այ տղա, պարոն Բախշյան: Հիմա Արմեն Սահակյանին ասում եմ՝ լսի, «Ծիտ», այ տղա չի քո համար»,- ասել է Սիմոնյանը՝ նշելով, որ «Ծիտ»-ը Սահակյանի մականունն է: Սահակյանն այս ամենին արձագաքնել է այսպես. «Ծիտը քեռիդ ա է։ Ձենդ իջացրու, արա»։ Այս լեզվակռվից հետո Ալեն Սիմոնյանը դիմել է քաղաքապետին. «Եթե նմանատիպ վերաբերմունք է լինելու, իմանանք՝ մեզ ոնց ենք պահում։ Ո՞նց կարելի ա մեծ կնոջը դահլիճում այդպես դիմել: Մենք պետք է էթիկայի կանոնները պահենք, չի կարելի չէ՞, պարոն Մարգարյան»:
8521 | 2
Facebook