Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան ռուսական С-400 համակարգերի գնման համար առաջին վճարումն է կատարել». Էրդողան

10:45, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Թուրքիան ռուսական С-400 համակարգերի գնման համար առաջին վճարումն է կատարել». Էրդողան
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար առաջին վճարումն է կատարել: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը: «Մեր ընկերներն արդեն ստորագրել են համաձայնագիրը: Որքանով ես տեղյակ եմ՝ առաջին վճարումն է կատարվել: Պուտինն այդ հարցով վճռական է տրամադրված»,- սեպտեմբերի 10-ին Ղազախստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
     С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական և տակտիկական ավիացիայի ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների խոցման համար:
5382 | 0
Facebook