Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը ներում է շնորհել Լապշինին

12:25, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
Ալիևը ներում է շնորհել Լապշինին
     Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, գրում է Kommersant պարբերականը՝ հղում անելով Ալիևի կայքում տեղակայված հրամանագրին: Լապշինը Բաքվի դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Փաստաթղթում ասվում է, որ հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
     Ալիևի վարչակազմը RIA Novosti գործակալությանը հայտնել է, որ բլոգերը ցանկացել է ինքնասպան լինել և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
     Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին՝ Մինսկում: Բաքուն նրան մեղադրել էր Արցախ կատարած այցի համար: Հուլիսին Լապշինն իրեն Իսրայելին արտահանձնելու մասին խնդրանք էր ներկայացրել:
    
    
6483 | 0
Facebook