Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2-3 տարի առաջ կտրուկ դեմ էիք, ի՞նչ եղավ հանկարծ». առաջարկվում է հունվարի 1-ից ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության հումքն ու մեքենասարքավորումներն ազատել ԱԱՀ-ից

12:30, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
«2-3 տարի առաջ կտրուկ դեմ էիք, ի՞նչ եղավ հանկարծ». առաջարկվում է հունվարի 1-ից ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության հումքն ու մեքենասարքավորումներն ազատել ԱԱՀ-ից
     Խորհրդարանը քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների» մասին նախագիծը, որը ներկայացնում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Վերջինի խոսքով՝ սա գործարար ոլորտի կողմից սպասված ու տարիներ շարունակ քննարկված նախագիծ է: «Հիմնականը վերաբերում է ՀՀ մաքսային սահմանին ներմուծվող արտադրական նշանակության հումքի ու մեքենասարքավորումների համար ԱԱՀ-ի չկիրառմանը: Առաջարկվում է 2018-ի հունվարի 1-ից ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումներն ու հումքն ազատել ԱԱՀ-ից: Սահմանին չհարկել՝ հնարավորություն ընձեռելով ունենալ լրացուցիչ շրջանառու միջոցներ, դրանք ներդնել տնտեսական գործունեության ընդալյմանն ու այն ԱԱՀ-ն, որ չի վճարվել սահմանին, կվճարվի այդ ապրանքների հետագա իրացման փուլում»,- ասաց Միրումյանը:
     «Երկու-երեք տարի առաջ կտրուկ դեմ էիք նմանատիպ օրենքների նախագծերին, ի՞նչ եղավ հանկարծ: Էդ 40 միլիարդն ուշ ա գալու բյուջե, ու դուք համաձայնե՞լ եք»,- դիմելով հիմնական զեկուցողին՝ հարցրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
     ,Ցանկացած պահի կարելի է նման հարցադրում անել: Առաջին հանգամանքը վերաբերում է վարչարարությանը: Սահմանին կարելի է հրաժարվել դրանից, եթե հնարավորությունները թույլատրում են անել ներքին դաշտում: Երկրորդը՝ բյուջետային ազդեցությունն է: Ժամանակային տարբերությունը լրացնելու ենք առաջիկայում իրականացվող վարչարարության հաշվին: Միջոցառման տնտեսական եկումուտներն ավելին են լինելու, քան եթե սա չանեինք»,- ասաց Միրումյանը:
3273 | 0
Facebook