Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

11:40, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել
     Լվովի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից սահմանը հատելու փաստով: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը: Սահմանն ապօրինաբար հատելու համար Սաակաշվիլին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին, ով զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, իր կողմնակիցների հետ Լեհաստանից անցել է ուկրաինական սահմանը:
5412 | 3
Facebook