Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը՝ կառավարության աշխատանքի, ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիայի ու 2018-ին վարչապետի ընդունելի թեկնածուի մասին

11:35, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
Գագիկ Ծառուկյանը՝ կառավարության աշխատանքի, ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիայի ու 2018-ին վարչապետի ընդունելի թեկնածուի մասին
     «8 ամիս առաջ եմ ասել՝ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը ծրագրեր է ներկայացրել, խոստումներ է տվել, աշխատում է անել: Իմ ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չեմ համարում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեության մասին: Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն 50%+1 ձայն է հավաքել և վարչապետի թեկնածուին որոշողն ու առաջադրողն այդ ուժն է: Հարցին՝ վարչապետի պաշտոնում 2018-ին ո՞ւմ է տեսնում, ասել է. «Որոշողը հանրապետականն է, մինչև այսօր նրանք դեռ չեն որոշել, չեն քննարկել, դուք պատգամավորներին անհարմար դրության մեջ եք դնում»: Դիտարկմանը` եթե ժողովուրդն ընդվզի նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուն, Ծառուկյանն արձագանքել է. «Ժողովուրդն օրենքի սահմանում ընդվզող էր, թող ձայնը տար, ում հավատացել էր: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդն ասում էր՝ «Ծառուկյան ջան, փրկի»: Ասում էի՝ ձեր ցավը տանեմ, ես ձեզ կփրկեմ, միայն թե տվեք 50+1-ը: Խնդիրների ու պրոբլեմների լուծման ձևը, գումարի բերման աղբյուրը գիտեմ, ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ ա արել: Ժողովուրդն իր ձայնը տվել ա քուչի տղուն, տվել ա իր գյուղապետին, տվել ա մարզպետին, բայց դրանք խնդիր լուծող չեն, Ծառուկյանը կարա գրի, ստորագրի, որ 15 կետերը կիրագործի»,- ասել է նա:
     Գագիկ Ծառուկյանը վերջում նշել է, որ խմբակցությունում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել: Հարցին՝ բացառո՞ւմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, պատասխանել է. «Կյանքում ոչ մի բան չեմ բացառում»:
4304 | 1
Facebook