Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի

10:10, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի
     Մեքսիկայի հարավային ափերի մոտ հինգշաբթի գիշերը գրանցված 8.2 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի: Մեծ թվով զոհեր են գրանցվել Օահակա նահանգում: Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի տվյալներով՝ ցնցումը 1 մետր բարձրությամբ ցունամի է առաջացրել, սակայն վնասի մասին տեղեկություններ դեռևս չկան: Երկրաշարժն զգացվել է նույնիսկ Մեխիկոյում և հարևան Գվատեմալայում: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոն հայտարարել է, որ ցնցումն ավելի ուժգին է եղել, քան 1985թ. հազարավոր մարդու կյանք խլած երկրաշարժը:
6232 | 0
Facebook