Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սոլակի 27-ամյա բնակչուհին դուրս է եկել տանից և չի վերադարձել. Գյումուշի ջրամբարում հայտնաբերվել է նրա գլխարկը, ափին՝ հողաթափը

21:05, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Սոլակի 27-ամյա բնակչուհին դուրս է եկել տանից և չի վերադարձել. Գյումուշի ջրամբարում հայտնաբերվել է նրա գլխարկը, ափին՝ հողաթափը

Ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել, որ վերջինը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ հաճախակի է հայտնել, որ ինքնասպան է լինելու: Ոստիկանները, փրկարարները և աղջկա հարազատներն այսօր որոնողական աշխատանքներ են կատարել և Չարենցավանի վարչական տարածքում գտնվեղ Գյումուշի ջրամբարի ափին հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

Որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են, մասնակցում է նաև ջրասուզակ։

5682 | 0
Facebook