Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային գազային միջանցքն «ադրբեջանական լվացքատան» հանելուկի բացակայող մասն է. The Guardian

16:20, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Հարավային գազային միջանցքն «ադրբեջանական լվացքատան» հանելուկի բացակայող մասն է. The Guardian

The Guardian պարբերականում հրապարակված «ադրբեջանական լվացքատան» հետաքննությունը հազարավոր գաղտնի վճարումներ բացահայտեց: Պարբերականը գրում է, որ Ադրբեջանը շահագրգռված է Եվրոպայում դրական կերպարի ստեղծմամբ, քանի որ Հարավային գազային միջանցքի ծրագրի իրագործման համար նրան եվրոպական աջակցություն է անհրաժեշտ: Մոտ 45 միլիարդ ընդհանուր արժողությամբ վառելիքի արդյունաբերությամբ զբաղվող ամենախոշոր միջանցքն Ադրբեջանից գազ կմատակարարի Եվրոպա: «Հարավային գազային միջանցքն ու Ալիևի ռեժիմի համար դրա նշանակությունն այդ հանելուկի բացակայող մասն է և կապ ունի փողերի լվացման և եվրոպական մակարդակով լոբբինգի հետ»,- գրում է The Guardian-ը: Պարբերականը նշում է, որ սկանդալի ամենակարևոր մաս է, թերևս, այն, որ դա տեղի է ունենում չնայած կառավարության բազմաթի խոստումներին: 2013թ. այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել էր վերջ դնել Մեծ Բրիտանիայում թափանցիկության կանոնների խստացման ճանապարհով հարկերից խուսափմանը: Սակայն արդեն 4 տարի կառավարությանը չի հաջողվում փակել այն բացերը, որոնք իրավախախտներին թույլ են տալիս հարկ չվճարելու համար թաքցնել գումարները: Պարբերականը նշում է, որ մինչ քաղաքական գործիչներն այդ հարցով վճռական որոշումներ չկայացնեն, աշխարհի ամենաաղքատ մարդիկ կշարունակեն գին վճարել:

7415 | 2
Facebook