Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչիկ գյուղում կկայանա Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմի պրեմիերան

15:20, չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2017 թ.
Խաչիկ գյուղում կկայանա Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմի պրեմիերան
     Խաչիկ գյուղում կկայանա ֆրանսիահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է հենց այդ գյուղում:
     Հայ- ֆրանսիական արտադրության Ֆիլմը կատակերգություն է, որը պատմում է տարիքն առած ֆրանսիացի դերասանի կյանքի մասին, ով մի քանի շաբաթ անցկացնում է Հայաստանի սահմանամերձ Խաչիկ գյուղում:
     Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Համբարձումյանն ու Միքայել Դովլաթյանը: Գլխավոր հերոսին մարմնավորում է Պատրիկ Շենեն:
     Ֆիլմում նկարահանել են Արսինե Խանջյանը, Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը:
3713 | 0
Facebook