Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինսայդերը բացահայտել է iPhone 8-ի նոր գործառույթը

23:05, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Ինսայդերը բացահայտել է iPhone 8-ի նոր գործառույթը
     Գիլերմո Ռեմբո անունով ինսայդերը բացահայտել է iPhone 8-ի նոր գործառույթը: «Թվիթեր»-ի իր էջում նա հայտնել է, որ iPhone 8-ում ձայնային օգնականի թողարկման համար օգտատերը պետք է մի քանի վայրկյանի ընթացքում սեղմի էկրանի բլոկավորման կոճակն, այն դեքում, երբ այժմ Siri-ն կարելի է օգտագործել՝ սեղմելով Home կոճակը: Տվյալ նորությունն անուղղակիորեն հաստատում է ավելի վաղ հրապարակված արտահոսքն այն մասին, որ Apple-ը որոշել է հրաժարվել Touch ID-ի օգտագործումից: Հիշեցնենք, որ iPhone 8-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին Սթիվ Ջոբսի անվան թատրոնում:
Աղբյուրը` life.ru
9426 | 0
Facebook