Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը պարտվեց Դանիայի ընտրանուն

21:55, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Հայաստանի հավաքականը պարտվեց Դանիայի ընտրանուն

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը պարտվեց՝ 1:4 հաշվով։ Մեր տղաներն ակտիվ սկսեցին հանդիպումը։ Արդեն հանդիպման 1-ին րոպեին Սարգիս Ադամյանը կարող էր բացել խաղի հաշիվը։ 5 րոպե անց՝ հանդիպման 6-րդ րոպեին, անկյունայինի խաղարկությունից հետո Ռուսլան Կորյանը գրավեց մրցակցի դարպասը։ 17-րդ րոպեին դանիացիները հավասարեցրին խաղի հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Թոմաս Դիլեյնին։ Իսկ 29-րդ րոպեին Դանիան հաշվի մեջ առաջ անցավ. Քրիստիան Էիքսենը գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը։ Հանդիպման 36-րդ րոպեին վնասվածք ստացավ Լևոն Հայրապետյանը, նրան փոխարինեց Գագիկ Դաղբաշյանը։ Երկրորդ խաղակեսում նախաձեռնությանը տիրում են դանիացիները։ Ժամանակ առ ժամանակ մեր ֆուտբոլիստները կարողանում են տիրել գնդակին, սակայն գրոհ կազմակերպել չեն կարողանում։ Հանդիպման 58-րդ րոպեին Սարգիս Ադամյանի փոխարեն խաղադաշտ մտավ Տիգրան Բարսեղյանը։ Դանիացիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը։ Հանդիպման 76-րդ րոպեին Ռուսլան Կորյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արաս Օզբիլիսը։ Հանդիպման 82-րդ րոպեին Դելայնին իր հաշվին դուբլ գրանցեց, իսկ ավելացրած 3-րդ րոպեին՝ նաև հեթ-տրիկ: Տրիբունաները մերթընդմերթ վանկարկում էին մեր ֆուտբոլիստների անունները՝ հիմնականում «Հենո»։ Դանիացի երկրպագուները նույնպես ակտիվ էին։ Ողջ հանդիպման ընթացքում ոտքի վրա երկրպագում էին, երգում և վանկարկում ֆուտբոլիստների անունները։

4271 | 0
Facebook