Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համացանցում քննարկվում է Սպիտակցի Հայկոյի՝ թուրք երգչից վերցված «Նազանի» երգը

13:30, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Համացանցում քննարկվում է Սպիտակցի Հայկոյի՝ թուրք երգչից վերցված «Նազանի» երգը
     Երևանի փողոցներում՝ կենտրոնում, թե ծայրամասերում, մեկը մյուսի հետևից հնչում են Սպիտակցի Հայկոյի վերջին երկու երգերը՝ «Մի գնա» և «Նազանի»: Ավելին, Հայկոյի ու Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն վերջին շաբաթներին հիթ է դարձել նաև Թուրքիայում: «Նույնիսկ հայտնի թուրք երգիչ Օզջան Դենիզն է դիմահարդարման սենյակում լսում այս երգը»,- գրում է peopleofar.com-ը՝ տարածելով տեսանյութ, որում այլ թուրքերի հետ նաև երգիչն է:
Հայկո ու Սուպեր Սաքո՝ «Մի գնա»
«Մի գնա»-ն հիթ է դարձել Թուրքիայում

     Մինչ շատերը մեծ ոգևորությամբ լսում են այդ երգերը, համացանցում քննարկվում է Հայկոյի ու Դիջեյ Դավոյի «Նազանի» երգի ծագման հարցը, որի պրեմիերան 2017-ի օգոստոսին էր: Մասնավորապես, օգտատերերը նշում են, որ այդ կատարումը վերցվել է թուրք երգիչ Դոնմեզովից, ով այն հնչեցրել է 2015-ին:
Հայկո ու Դիջեյ Դավո՝ «Նազանի»
Ազատ Դոմնեզով (Nazini)
22131 | 1
Facebook