Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է՝ Հս. Կորեան միջուկային հերթական փորձարկումն է իրականացրել. ԶԼՄ-ներ

10:30, կիրակի, 03 սեպտեմբերի, 2017 թ.
Հնարավոր է՝ Հս. Կորեան միջուկային հերթական փորձարկումն է իրականացրել. ԶԼՄ-ներ

Հնարավոր է՝ Հյուսիսային Կորեան նոր՝ թվով վեցերորդ միջուկային փորձարկումն է իրականացնել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի տարածքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել, ինչը կարող է վկայել ստորգետնյա միջուկային փորձարկման մասին:

Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ավարտել են միջուկային փորձարկման պատրաստությունները երկրի հյուսիսարևելյան երկու ստորգետնյա թունելներում:

2006 թվականից Հյուսիսային Կորեան 5 միջուկային փորձարկում է իրականցրել՝ 2006, 2009, 2013 թթ. և 2 հատ՝ 2016թ.:
11200 | 0
Facebook