Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիայի ընտրանուն

00:40, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2017 թ.
Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիայի ընտրանուն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում ավարտվեց աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Ռումինիա - Հայաստան հանդիպումը։ Մեր հավաքականը հանդիպմանն ավելացրած 1-ին րոպեին գոլ ընդունեց սեփական դարպասը և նվազագույն հաշվով պարտվեց մրցակցին։ Միակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդրու Մաքսիմը։
     Հանդիպման 54-րդ րոպեին գնդակը տուգանային հրապարակում դիպավ Տարոն Ոսկանյանի ձեռքին, նա հեռացվեց խաղադաշտից և մեր դարպասին 11-մետրանոցն հարված նշանակվեց։ Մեր հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը։

3713 | 0
Facebook