Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծնողները զայրացած են, երեխաները՝ հիասթափված. քաղաքապետարանի նոր որոշումը մանկապարտեզների վերաբերյալ մեծ դժգոհություն է առաջացրել

12:15, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Ծնողները զայրացած են, երեխաները՝ հիասթափված. քաղաքապետարանի նոր որոշումը մանկապարտեզների վերաբերյալ մեծ դժգոհություն է առաջացրել
     Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքապետարանի կրթության վարչությունից այսօր կպարզի մի շարք մանկապարտեզների երեխաների ծնողներից ստացված ահազանգերը, որոնց երեկ անդրադարձել էր նաև MAMUL.am լրատվականը:
     Հիշեցնենք՝ մանկապարտեզներից երեկ զանգահարել էին ծնողներին ու հայտնել, որ քաղաքապետարանի որոշմամբ, 2014-ի սեպտեմբերի 9-ից հետո ծնվածները չեն կարող սեպտեմբերի 1-ից հաճախել մանկապարտեզ:
     «Ես իմ փոքրիկի գործերը գրանցել եմ դեռ հուլիսից, մանկապարտեզից ասել են՝ սեպտեմբերից երեխային կբերեք: Այս ընթացքում նրան հոգեբանորեն պատրաստել ենք, սեպտեմբերի 1-ը տոնական դարձնելու համար ամեն ինչ արել ու հանկարծ՝ օգոստոսի 31-ին զանգահարում են մանկապարտեզից ու այդպիսի լուր հայտնում»,- մտահոգություն հայտնեց ծնողներից մեկը:
     Վերջինների համար անհասկանալի է նաև քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի արձագանքը, երբ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել էր, թե խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն: «Պաշտոնյայի պատասխանը կարող էր վերաբերել ասենք՝ 2018-ին, ոչ թե ծնողների հետ արդեն պայմանագիր կապած մանկապարտեզներին: Դա պետք է նախապես ասվեր, որ ծնողները ծրագրեր կազմած չլինեին: Ինչո՞ւ շուտ չէին ասում, կամ՝ դա ի՞նչ որոշում է....»,- ասացին նրանք:
10724 | 1
Facebook