Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի մեկնարկի տեսագրությունը

22:10, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2017 թ.
Հրապարակվել է Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի մեկնարկի տեսագրությունը

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը պատկերում է Հյուսիսային Կորեայի կողմից երեքշաբթի օրն արձակած «Հվասոն-12» միջին հեռահարության հրթիռի մեկնարկը: Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռն անցել է Ճապոնիայի տարածքով: Հրթիռի արձակումն իրականացվել է Ճապոնիայի ուղղությամբ տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:14-ին: Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ ԿԺԴՀ-ի հրթիռը հաղթահարել է 2700 կմ հեռավորություն 550 կմ բարձրության վրա: Reuters գործակալությունը նշում է, որ հրթիռը 3 մասի է բաժանվել:

Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի մեկնարկի տեսագրությունը
6191 | 0
Facebook