Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շենգավիթ համայնքում մթնոլորտային օդի որակը՝ «Նաիրիտի» պայթյունից հետո

14:30, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Շենգավիթ համայնքում մթնոլորտային օդի որակը՝ «Նաիրիտի» պայթյունից հետո

ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 28-ին ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
     Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:
     Նաիրիտ գործարանի մերձակայքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների տվյալները բերված են ստորև աղյուսակի, գրաֆիկների տեսքով, կից ներկայացվում է նաև պասիվ նմուշառիչների տեղադրության քարտեզը:

Շենգավիթի մթնոլորտային օդի որակը՝ «Նաիրիտի» պայթյունից հետո
Շենգավիթի մթնոլորտային օդի որակը՝ «Նաիրիտի» պայթյունից հետո
Շենգավիթի մթնոլորտային օդի որակը՝ «Նաիրիտի» պայթյունից հետո
Շենգավիթի մթնոլորտային օդի որակը՝ «Նաիրիտի» պայթյունից հետո
4504 | 1
Facebook