Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե հրապարակես, թուրք կամ ադրբեջանցի ես, դավայ». սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյան

18:10, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2017 թ.
«Եթե հրապարակես, թուրք կամ ադրբեջանցի ես, դավայ». սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյան

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան այսօր հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանի կյանքին վտանգ է սպառնում, նա անգիտակից վիճակում է։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ պատկան մարմինները, տեղյակ լինելով իրավիճակին, ոչինչ չեն ձեռնարկում։ Ավելի ուշ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հակասական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ զբաղվում է խնդրով։ Իրավիճակը պարզելու համար MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հետ։ Ստորև ներկայացնում ենք զրույցն՝ առանց մեկնաբանությունների։

-Պարոն Հայրապետյա՛ն, ցանկանում եմ տեղեկություններ ստանալ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ։

-Հայտարարություն ենք տարածել այսօր, որում ամեն ինչ նշված է։

-Ծանոթ ենք հայտարարությանը, սակայն ավելի ուշ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ պատասխանեց՝ նշելով, որ զբաղվում է մարզիկի առողջական հարցերով։

-Այո, իրոք զբաղվում է։ Էն գլխից էլ զբաղվում է։ Հիմա էլ ահագին հաջողությունների է հասել։ Գումարն ահագին մարվել է՝ մինչև 12 հազար դոլար։ Էնտեղ մոտ 40 հազար դոլարի պատմություն էր, մինչև 12 հազար մարել են։ Հիմա նենց են արել, որ գումարի մասին խոսք անգամ չլինի։ Հիմա գումարի պահանջները ներկայացնում է հիվանդանոցը։ Հասկանո՞ւմ եք։ Մարումա էլի նախարարությունը, բա ինչ։

-Եթե պարտքի մեծ մասը մարել է նախարարությունը և հիմա շարունակում է մարել, ապա ինչո՞ւ եք հայտարարություն տարածել, թե գումար չկա բուժելու:

-Չէ, չէ, դուք արդեն ուրիշ հարցեր եք տալիս։ Ես ցանկություն չունեմ շարունակելու։

-Դուք խուսափում եք իմ հարցերին պատասխանելուց։

-Այո խուսափում եմ, ինչպես նաև՝ մյուս լրագրողների։

Ապա, անցնելով ակնհայտ վիրավորական տոնի ու գոռգոռոցների, Հայրապետյանն ասաց.
    
-Էկեք վերջ տանք էս խոսակցությանը։ Հաղորդագրության մեջ ամեն ինչ ասել ենք։ Ուրիշ բան չունեմ ձեզ ասելու։ Ինչ ուզում ես հրապարակի։ Եթե հրապարակես թուրք կամ ադրբեջանցի ես։ Քո անձնական գործնա։ Դավայ։

7211 | 2
Facebook