Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով մարդիկ են զոհվել

10:20, կիրակի, 27 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով մարդիկ են զոհվել
     ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մոլեգնել է «Հարվի» փոթորիկը: Փոթորկի պատճառով Արանզաս շրջանում 3 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Los Angeles Times լրատվականը:
     Լրատվականի տվյալներով՝ փրկարարական ջոկատները շարունակում են մաքրել ավերածությունները, հավաքել տապալված ծառերն ու շրջված ավտոմեքենաները:
     Չնայած փոթորկի ուժգնությունը թուլացել է, փոթորիկների զգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը աղետալի ջրհեղեղ է կանխատեսել:
     «Հարվի»-ն վերջին 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկն է դարձել: Մինչ այդ ամենահզորը համարվում էր «Քաթրին» փոթորիկը:
5602 | 0
Facebook