Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տեխասում «Հարվի» հզոր փոթորկի պատճառով պարտադիր տարհանում է հայտարարվել

11:55, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
Տեխասում «Հարվի» հզոր փոթորկի պատճառով պարտադիր տարհանում է հայտարարվել

«Կատրին» փոթորկից հետո «Հարվի» հզոր փոթորիկը ծածկել է Տեխասի ափամերձ տարածքները: Այդ շրջանում բնական աղետի ռեժիմ է հայտարարվել: Փոթորկի կենտրոնում քամու ուժգնությունը ժամում հասնում է 215 կմ-ի: «Հարվի»-ի մոտենալուն սպասում էին մի քանի օրվա ընթացքում: Սպիտակ տունը հայտնել է, որ փոթորկի շրջանում գտնվում է մինչև 4,6 միլիոն ամերիկացի: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը չորեքշաբթի օրը բնական աղետի ռեժիմ էր սահմանել և դաշնային իշխանություններից օգնության խնդրել, ինչպես նաև պարտադիր տարհանում հայտարարել: Ափամերձ Կորպուս Քրիստի քաղաքում մոտ 320 հազար մարդ է տարհանվել: Փոթորիկը բազմաթիվ տանիքներ, գովազդային վահանակներ է փլուզել: Տեխասի իշխանությունները մտավախություն ունեն, որ մարդիկ անլրջորեն կվերաբերվեն փոթորկի սպառնալիքին, ինչը կանդրադառնա տարհանվողների թվի վրա:

6033 | 0
Facebook