Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի մարզում BMW-ն մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

12:05, ուրբաթ, 25 օգոստոսի, 2017 թ.
Շիրակի մարզում BMW-ն մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

Այսօր ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Կ. Հալաբյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Թորոսյանի անվամբ։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

4359 | 0
Facebook