Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ջուրը. 12 մարդ զոհվել է

10:55, ուրբաթ, 25 օգոստոսի, 2017 թ.
Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ջուրը. 12 մարդ զոհվել է

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տեմրյուկսկի շրջանում ավտոբուսն ընկել է ջուրն, ինչ հետևանքով 12 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
     Փրկարարներին հաջողվել է փրկել 20 մարդու, 3 մարդու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ: Լրատվականի աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոբուսն ընկել է 4 մետր բարձրությունից: Արտակարգ պատահարի հիմնական վարկածը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է:
     ТАСС-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի բոլոր ուղևորները Վոլնա ավանի «Թամաննեֆտեգազ»-ի աշխատակցներ են:

6010 | 0
Facebook