Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացին վիճակահանությամբ պատմության խոշորագույն գումարն է շահել

17:05, հինգշաբթի, 24 օգոստոսի, 2017 թ.
Ամերիկացին վիճակահանությամբ պատմության խոշորագույն գումարն է շահել

Դեռևս անհայտ ամերիկացին հաղթել է Powerball վիճակախաղի ջեքփոթը՝ 758.7 միլիոն դոլար: Նման գումար վիճակահանության 1 տոմսով պատմության ընթացքում ոչ ոք չի շահել:
     Հաջողակ տոմսը գնվել է Բոսթոնի Ուոթերթաուն արվարձանից:
     Հաղթողն իրավասու է ինքնուրույն որոշել շահած գումարի ստացման տեսակը: Եթե նա վստահ է իր ապագայի նկատմամբ, ապա կարող է 29 տարվա ընթացքում մաս-մաս ստանալ ողջ գումարը՝ հավելյալ կուտակված տոկոսները: Կամ էլ նա կարող է շահած գումարն ստանալ միանգամից, սակայն այս դեպքում այն էականորեն կնվազի՝ հասնելով 480.5 միլիոն դոլարի:
     2016թ. նույն վիճակախաղով շահել էին 1.586 միլիարդ դոլար, սակայն այդ ժամանակ հաղթող էր ճանաչվել վիճակահանության միաժամանակ 3 տոմս, այդ իսկ պատճառով՝ շահած ջեքփոթը բաժանվել էր 3 մասի: Շահողները որոշել էին միանգամից վերցնել ողջ գումարը, և պահումներից հետո յուրաքանչյուրին հասել էր 327.8 միլիոն դոլար:

10127 | 0
Facebook