Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անդրանիկ Կարապետյանն՝ Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր. առաջին մեդալը` վնասվածքից հետո

14:25, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Անդրանիկ Կարապետյանն՝ Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր. առաջին մեդալը` վնասվածքից հետո

Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է ամառային Ունիվերսիադան, որին Հայաստանը ներկայացնում են 7 մարզաձևերի ներկայացուցիչներ։ Ծանրամարտի մրցաշարի 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային կարգի 2016-ի Եվրոպայի չեմպիոն, 2015-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, Ռիոյի օլիմպիական խաղերին ստացած վնասվածքից հետո, առաջին մեդալը նվաճեց։ Մեր ծանրորդը, պոկելով 170 կգ և հրելով 194 կգ, երկամարտի 364 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Պոկում վարժության արձանագրած 170 կգ արդյունքն Ունիվերսիադայի նոր ռեկորդ է։ Անդրանիկը գերազանցեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Օկուլովի՝ 2013-ի Կազանի Ունիվերսիադային գրանցած 168 կգ արդյունքը։ Այս քաշային կարգի հաղթող դարձավ Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն Ղազախստանի ներկայացուցիչ Դենիս Ուլանովը` երկամարտի 365 կգ արդյունքով։ Բրոնզը բաժին հասավ Կորեայի ներկայացուցչին, ով գրանցել էր 354 կգ արդյունք։

3249 | 0
Facebook