Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ». Արծվիկ Մինասյան

16:15, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
«Չեմ պատրաստվում հրաժարական տալ». Արծվիկ Մինասյան
     ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով Խոսրովի անտառի հրդեհից հետո համացանցում տարածված կարծիքներին, ըստ որի՝ Բնապահպանության նախարարը պետք է հրաժարական տա, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց. «Այս պաշտոնը քաղաքական է: Քաղաքական պաշտոնն զբաղեցնում եմ ՀՅԴ-ի ու ՀՀ նախագահի որոշումների հիման վրա ու որևէ նման գործողություն պետք է դիտարկվի այդ համատեքստում: Չեմ պատրաստվում հրաժարական տալ, քանի որ չկա որևէ գործողություն կամ անգործություն, որը պատճառ կդառնա դրան, բացի այդ, վճռական եմ տրամադրված ոլորտը բարեփոխելու համար»:
     Տեղեկացնենք, որ MAMUL.am լրատվականը ևս հարցում է անցկացրել՝ պարզելու՝ պահանջո՞ւմ է արդյոք հասարակությունը Բնապահպանության և ԱԻ նախարարների հրաժարականը:
3869 | 3
Facebook