Շաբաթներ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնված երեխան
շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Այս մասին
MAMUL.am լրատվականի թղթակցին ասաց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխային կտեղափոխեն կամ մանկատուն, կամ կհանձնեն խնամակալության: «Շատերը կան, ովքեր ցանկություն են հայտնել զբաղվել երեխայի խնամակալությամբ, նույնիսկ որդեգրող կա: Խորհրդով կնստենք, կորոշենք»:
Հիշեցնենք, որ երեխան գլխի շրջանում վնասվածք ուներ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխայի առողջական վիճակը կայուն է, իսկ գլխի վնասվածքը միգուցե ստացած լինի ծննդաբերության ժամանակ: Երեխային հիվանդանոցից դուրս կգրեն կրկնակի հետազոտություն անցնելուց և ինքնուրույն ուտել կարողանալուց հետո միայն: