Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրել

14:30, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Թուրքիան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրել
     Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու՝ Թուրքիայի մտադրության մասին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Ելույթ ունենալով Իզմիրի 86-րդ միջազգային տոնավաճառի ժամանակ՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, ընդ որում՝ չխախտելով ԵՄ-ի հետ համաձայնագրը: Ռուսաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից Զեյբեքչին համագործակցության նոր մակարդակ է ակնկալում: «Համագործակցության լայն շրջանակ կա՝ նավթաքիմիա, գյուղատնտեսություն և այլն»,- նշել է թուրք նախարարը:
5949 | 0
Facebook