Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ այրված ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած զինծառայողի դեպքից. նրան սպանել է զինակիցն ու դին այրել

10:50, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Մանրամասներ՝ այրված ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած զինծառայողի դեպքից. նրան սպանել է զինակիցն ու դին այրել
     Արդեն հայտնել էինք Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքի մասին, երբ այրված ավտոմեքենայի մեջ մոխրացած տղամարդու դի էր հայտնաբերվել: Ստացված օպերատիվ տեղեկություններն ուսումնասիրելով՝ իրավապահները ոստիկանության Տավուշի մարզային վարչություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Լալայանին: Վերջինը կասկածվում է համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու համար:
     Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս են եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ է գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրգյոււղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից և արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան, մտածելով որ մարդիկ կիմանան, որ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել է հրդեհ, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:
     Ա. Լալայանը, ով նույնպես պայմանագրային զինծառայող է, ձերբակալվել է:
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:
8048 | 1
Facebook