Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեխուս ականջի տակ կրակել են, վախեցրել, որ ինձ հետ չշփվի». «Պոնչոն» ահազանգում է

15:30, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Երեխուս ականջի տակ կրակել են, վախեցրել, որ ինձ հետ չշփվի». «Պոնչոն» ահազանգում է

Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանն, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է «Պոնչո» մականվամբ, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իր երկու երեխաները վտանգի մեջ են: «Խնդրում եմ, փրկեք երեխաներիս, այս պահին իմ երեխաները վտանգի մեջ են, նրանց պատանդ են պահում և թույլ չեն տալիս ինձ հետ շփվել: Երեխուս ականջի տակ կրակել են, վախեցրել, որ ինձ հետ չշփվի և ճիշտը չասի: Ես ուզում եմ ձագերիս գրկել, մեռնեմ դրանց ջանին»,- ասել է դերասանը: Նրա խոսքով՝ իր երեխաներին պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկում: Նշենք, որ Վահագն Սիմոնյանի նախկին կինն արդեն չորս տարի է՝ «Ջամբոյի» սեփականատիրոջ կինն է: Դերասանը տեղեկացրեց, որ ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն. «Իմ մտքով ինչ ասես անցնում է, դրա համար էլ ահազանգել եմ: Երեխաներս ապահով ձեռքերում չեն և նրանց հետ ինչ ասես կարող է պատահել: Երեխաներիս հետ 10 օր է՝ կապ չեմ կարողանում հաստատել»,- տեղեկացրել է դերասանը:
     Նշենք, որ համացանցում հայտնվել է տեսանյութ՝ երեխաների մասնակցությամբ, ովքեր հերքում են, որ իրենք պատանդ են:

Վահագն Սիմոնյանի երեխաները հերքում են, որ իրենք պատանդ են
18261 | 1
Facebook