Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին պատմել է Ուկրաինա վերադառնալու ծրագրերի մասին

21:05, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Սաակաշվիլին պատմել է Ուկրաինա վերադառնալու ծրագրերի մասին

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, ում ավելի վաղ զրկել էին ուկրաինական քաղաքացիությունից, «24 ալիք»-ի ուղիղ եթերում պատմել է Ուկրաինա վերադառնալու ծրագրերի մասին, փոխանցում է Gruzia online-ը: «Ես կվերադառնամ Ուկրաինա: Մտադիր եմ հատել ուկրաինական սահմանը եվրոպական ինչ-որ պետությունից: Այլ մշտական բնակություն չունեմ ո՛չ Եվրոպայում, ո՛չ որևէ այլ վայրում: Իմ բոլոր իրերը դեռևս Ուկրաինայում են: Իմ ընկերներն ու կուսակցությունը նույնպես այնտեղ են: Վաղը չէ մյուս օրը ես կհայտարարեմ վերադարձի կոնկրետ ամսաթիվը» , - հավաստիացրել է Սաակաշվիլին: Սաակաշվիլին պատմել է նաև եվրոպացի քաղաքական գործիչների և առաջատար լրատվամիջոցների հետ իր շփումների մասին: «Ես պատասխանատվություն եմ ստանձնել՝ պաշտպանել ուկրաինացիների շահերը: Պորոշենկոն և օլիգարխները դա չեն ցանկանում: Սակայն ես նրանցից չեմ վախենում: Այժմ ես հաճախ եմ հարցազրույցներ տալիս եվրոպական լրատվամիջոցներին, պատմում եմ իրավիճակի մասին: Ինչպես նաև շփվում են եվրոպացի քաղաքական գործիչների հետ, կոչ եմ անում աջակցել ուկրաինացի ժողովրդին» , - ընդգծել է նա:

5593 | 0
Facebook