Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պռոշյանում գտնված երեխան գլխի հատվածում հարված է ստացել

15:25, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Պռոշյանում գտնված երեխան գլխի հատվածում հարված է ստացել
     Կոտայի մարզի Պռոշյան համայնքում անցած օրը հայտնաբերված նորածին երեխային «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը: «Երեկ այցելել եմ երեխային, մտել, տեսել եմ: Կյանքին վտանգ չի սպառնում, բայց գլխի հատվածում մի քիչ խնդիրներ կան, ոնց որ հարված է ստացել»:
     Հարցին՝ կասկածյալներ կա՞ն, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Կասկածներ բոլորի մոտ էլ կան, բայց չենք կարող իմանալ՝ ով է եղել, որտեղից է բերել»:
     «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ երեխայի առողջական վիճակը կայուն է, կյանքին հավանաբար վտանգ չի սպառնում:
     Ըստ նախնական տեղեկությունների՝ նորածնին հիվանդանոցից դուրս գրելուց հետո կտեղափոխեն մանկատուն:
11890 | 1
Facebook