Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Խանդոյանի պաշտպանին սպառնում են

10:35, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Արայիկ Խանդոյանի պաշտպանին սպառնում են

«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլեկտրոնային նամակներ է ստանում ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու սպառնալիքներով, այլ նաև՝ սպառնալիքներ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ, այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան: Տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հետապնդումներ են իրականացվում կազմակերպության փաստաբանների նկատմամբ՝ վերջինների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով: Հելսինկյան ասոցիացիան խստորեն դատապարտում է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ ցանկացած, այդ թվում՝ անձնական հետապնդումը, և պահանջում է իրավասու մարմիններց անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար:

3551 | 1
Facebook