Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տասնյակ դեռահասներ խորտակվել են Եմենի ափերին

11:05, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Տասնյակ դեռահասներ խորտակվել են Եմենի ափերին

Եթովպիայից և Սոմալիից դուրս եկած տասնյակ փախստականներ զոհվել են Եմենի ափերին: Այս մասին հայտնում է ՄԱԿ մամուլի կենտրոնը: Հայտնի է, որ այն մաքսնանենգն, ով համաձայնել էր փախստականներին տեղափոխել Պարսից ծոցի երկրներ, տեսնելով ափային պահակախմբի նավն, ստիպել է 120 մարդու՝ ջուրը նետվել:
     ՄԱԿ՝ Ներգաղթի հարցերով կազակերպության աշխատակիցներն ափին հայտնաբերել են հապճեպորեն թաղված 29 մարմիններ: Ողջ մնացածներին օգնություն է ցուցաբերվել: Միջադեպի արդյունքում տուժածների ու մահացածների միջին տարիքը 16 է եղել: 22 մարդ համարվում է անհետ կորած:

6356 | 0
Facebook