Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կանանց 5 տեսակ, որոնց միշտ ձգտում են տղամարդիկ

15:39, երեքշաբթի, 05 հունիսի, 2012 թ.
Կանանց 5 տեսակ, որոնց միշտ ձգտում են տղամարդիկ

Ինչո՞ւ են տղամարդկանց ու կանանց որոշակի տեսակներ հետաքրքրություն առաջացնում հակառակ սեռի մոտ: Ինչի՞ հետ է դա կապված: Հոգեբանները, տարիների ընթացքում ուսումնասիրելով այս հարցը, առանձնացրել են կանանց 5 տեսակ, ովքեր միշտ գրավում են տղամարդկանց ուշադրությունն ու հետաքրքրություն են առաջացնում նրանց շրջանում:

1. Սիրուն ''հիմարիկ''

Կանացի այս տեսակով միշտ հետաքրքրվում են տղամարդիկ, բայց հաճախ սեռական հարաբերություններից այն կողմ այդ հետաքրքրությունը չի անցնում:

2. Կին` առանց կոմպլեքսների

Ցանկացած տղամարդու երազանքն է, հատկապես երիտասարդի, որպեսզի իր ընտրալը ցանկանա այն, ինչ ինքն է ուզում, ու չհամարի, որ որոշ հարցերում նախաձեռնությունը պետք է լինի տղամարդու կողմից:

3. Կին-''վագր''

Նա գերում է տղամարդկանց իր գեղեցկությամբ, ինչպես նաև գոռոզությամբ: Նա բացահայտ ցույց է տալիս, որ իր համար զուգընկեր է ընտրում: Նա աննկարագրելի լավն է անկողնում, բայց անտանելի է փոխհարաբերություններում:

4. Բիզնես-լեդի

Նա փոքր-ինչ նման է նախորդ տիպի կնոջը, տարբերությամբ, որ նրան պետք չեն տղամարդու փողերը. նա ինքն է դրանք վաստակում: Այս կինը գործնական է, էներգիայով լի, խելացի ու անկախ: Նա համարյա ֆեմինիստուհի է և ազատ կարող է ապրել առանց տղամարդու օգնության:

5. Ընդգծված բնավորությամբ կին

Նրա հետ դժվար է ձանձրանալ: Որպես կանոն, այս կինը ինչ-որ ուղղությամբ հետաքրքրված, իր արժեքն իմացող կին է: Նա անկանխատեսելի է, գրավիչ, խելացի ու աշխատասեր: Նա գիտի, թե ինչ է ուզում և ինչպես դրան հասնել: Այս տեսակի կինը փնտրում է իրենից թույլ տղամարդու, որպեսզի ինքը լինի գլխավորը:

8087 | 5
Facebook