Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

00:00, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

Բասկետբոլի 2019 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր Սարաևոյի «Միրզա Դելիբաշիչ» մարզահամալիրում հյուրընկալվում էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Մեր հավաքականը պարտություն կրեց՝ 85։98 հաշվով։ Այսպիսով, ընտրական փուլի 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Օգոստոսի 12-ին Նիկշա Բավցևիչի սաները կհյուրընկալվեն Սլովակիայի հավաքականին: Հիշեցնենք, որ առաջին 2 հորիզոնականներում հայտնված ընտրանիները դուրս կգան հաջորդ փուլ:

3448 | 0
Facebook