Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղբահանության վարձը կարող է կրկնակի թանկանալ

20:40, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Աղբահանության վարձը կարող է կրկնակի թանկանալ
     Չի բացառվում, որ առաջիկայում ևս մեկ թանկացում տեղի ունենա. աղբահանության վճարը մեկ անձի համար 200 դրամից, հնարավոր է, կրկնապատկվի: Կառավարությունն այս մտադրությունը բացատրում է հին աղբավայրերը փակելու, նորերն ստեղծելու մտադրությամբ, այս մասին «Ազատության» եթերում ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության ու գործառնական ծրագրերի պետ Արտաշես Բախշյանը: «Նոր աղբավայրերի պատշաճ սպասարկումն է լինելու հնարավոր թանկացման պատճառը: Երբ խոսում ենք աղբահանության, այն իր տրամաբանական ավարտին հասցնելու մասին, պետք է խոսենք նաև բարձր սակագներից»,- նշել է պաշտոնյան: Ըստ նրա՝ ՀՀ-ում 2000-ից ավելի աղբավայր կա, որոք արտոնագրված չեն ու չեն համապատասխանում սահմանված չափանիշներին:
4013 | 0
Facebook