Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել. «Առավոտ»

09:55, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել. «Առավոտ»
     «Առավոտ»-ը գրում է. «Մոտ մեկ ամիս է Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդացել: Գյուղապետերի ու գյուղացիների հավաստմամբ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ախտանշանները հենց այդ հիվանդության մասին են վկայում: Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանի խոսքով, հիվանդության օջախը Դսեղի սարերն են, որը կից է իրենց համայնքի սարերին: Ասում է գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով. «Տարբեր ձեւի վարակվել են՝ ոտքից, գլխից, բերանից եւ այլն: Մի 2 ամիս առաջ մի քանի դեպք եղավ: Բայց, որ սենց վտանգավոր եղավ ու տարածվեց, շոգ եղանակային պայմանները նպաստեցին: Մարտ ամսին գյուղում անասուններին վակցինացրեցին, բայց չօգնեց: Հիմա բուժումներ ենք անում: Ես էլ, անասնաբույժն էլ անընդհատ գնում ենք սարերը, որ տեսնենք ինչ վիճակ է: Բուժում է անհրաժեշտ, գոնե մեկ շաբաթ առավոտյան ու երեկոյան պետք է դեղերն օգտագործես, որպեսզի բուժվեն կենդանիները: Շոգերն էլ են նպաստում, որ հիվանդությունը տարածվի»: Արարատ Քոչարյանն ասում է, որ իրավիճակի մասին տեղյակ են պահել համապատասխան կառույցներին. «Ես իմ ղեկավարությանը, անասնաբույժն իր ղեկավարությանը, տեղեկացրել ենք, որ համաճարակ կա: Վաղն էլ պետք է գրություն գրեմ, որ վարակը մեծացել է, ավելի շատ կենդանիներ են վարակվել»: Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը նույնպես հավաստիացրեց, որ խնդրի մասին մասնագետները տեղյակ են, փորձում են ամեն կերպ օգնեն գյուղացիներին. «Մասսայական, որ դեպք գրանցվի սա առաջին անգամն է գյուղում: Մենք էլ ենք բժիշկներ բերել, որ օգնեն, անասնատերերն էլ են փորձում բուժել: Այս ընթացքում, ով նորմալ կատարել է բուժումները, անասուններն առողջացել են: Երևանից, սննդի անվտանգության տեսչությունից էլ են եկել: Անասնաբույժներ ենք հրավիրել, եկել են, գնացել ենք սարերը: Մարդ ենք նշանակել, որ այնտեղ մնան, բուժման համար անասնատերերին օգնեն»: Հիվանդության հետևանքով գյուղացիները զրկվել են նաև կաթնամթերքն օգտագործելու ու վաճառելու հնարավորությունից»:
     Մանրամասները՝ թերթի համարում:
6221 | 0
Facebook