Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հույս ունենք, որ կառավարությունը բարոյական կգտնվի ու ներդրողներին նորմալ պայմաններ կառաջարկի». «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից

14:45, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
«Հույս ունենք, որ կառավարությունը բարոյական կգտնվի ու ներդրողներին նորմալ պայմաններ կառաջարկի». «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պետք է հավաքվեին կառավարության շենքի դիմաց ներդրողների հետ հանդիպելու համար: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ «Եվրոմիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների՝ «Նաիրիտ» գործարանի հարցով հանդիպումը կայացել է և իրենք հույս ունեն, որ կառավարության ներկայացուցիչները ներդրողների առաջ այնպիսի պայմաններ կդնեն, որ ընդհանուր համաձայնության կգան: «Մենք հույս ունենք, որ կառավորությունը բարոյական կգտնվի, որ ներդրողներին նորմալ պայմաններ կառաջարկի և նրանք չեն հրաժարվի: Ափսոս, մենք չգիտենք՝ ինչ են ներսում քննարկել, բայց տեղյակ ենք, որ եվրոպացի ներդրողներն այսօր գործարան են գնալու և ծանոթանալու են պայմաններին»,- ասաց նախկին աշխատակիցը:
     Նրանց խոսքով՝ ցույցերը չեն դադարեցնելու և փորձելու են հասնել նրան, որ գործարանը վերագործարկվի:

2770 | 0
Facebook