Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Ամոյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

20:35, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Ամոյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի անդամները։ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը հաջող հանդես եկավ՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Յավար Քավիյանինեջադին՝ նվաճելով արծաթե մեդալ։

Նշենք, որ Մալխասը որակավորման փուլում 8։0 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Վալենտին Պետիչին, 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչն, ¼ եզրափակչում 5։1 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Նամազ Ռուստամովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրաթին։

4547 | 0
Facebook