Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. ինչպե՞ս եք գնահատում վարչապետի պահվածքն Արմավիրի քաղաքապետին հանդիմանելու ժամանակ

20:05, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Հարցում. ինչպե՞ս եք գնահատում վարչապետի պահվածքն Արմավիրի քաղաքապետին հանդիմանելու ժամանակ
     Մամուլում ու համացանցում լայն արձագանք է գտել օրեր առաջ վարչապետի մասնակցությամբ խորհրդակցությունը, որի ժամանակ Կարեն Կարապետյանը բարկացել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վրա: Մասնավորապես, վարչապետին բարկացրել էր, որ Ռուբեն Խլղաթյանը չէր կարողացել պատշաճ ներկայացնել քաղաքի աղբահանության խնդիրն, ինչպես նաև այն, թե ինչքան գումար և ժամանակ է հարկավոր հարցը լուծելու համար:
    
     Կարեն Կարապետյան- Աղբահանության, սանմաքրման խնդիրները կարևո՞ր են քաղաքապետի համար, թե չէ: Էդ գործառույթը կատարելու համար երեք-չորս հատ թիվ ա ձեզնից պետք, որը դուք պետք ա անգիր հիշեք: Եթե թվերը չեք հիշում, պրոբլեմն էլ համապատասխան ձևով եք լուծում... Եթե հաշվարկ չունեք, ո՞նց եք էդ նպատակին հասնելու... Բա ես ումի՞ց հարցնեմ, ասա՝ էդ մարդուց հարցնեմ, եթե դու ես Արմավիրի քաղաքապետը, ումի՞ց հարցնեմ: Քո գործառույթի մեջ ա էդ քաղաքի մաքրությունն ապահովելը:
    
     Վերջում քաղաքապետն ինչ-որ թիվ նշեց, ինչին ի պատասխան, վարչապետն արձագանքեց.
    
     Կարեն Կարապետյան- Ըհը: Ես հասկանում եմ, որ օդից եք ասում: 4-րդ զախոդից նոր թիվ եք ասում:
Տեսանյութն՝ 1in.am-ի

    
     Այս հարցման նպատակն է պարզել, թե մեր ընթերցողներն ինչպե՞ս են գնահատում վարչապետի պահվածքը:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
23784 | 2
Facebook