Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձերբակալվել է ոստիկանության գնդապետի 26-ամյա որդին, ով Արագածոտնի մարզում մահվան ելքով ողբերգական ավտովթարի մեղավորն է

20:40, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Ձերբակալվել է ոստիկանության գնդապետի 26-ամյա որդին, ով Արագածոտնի մարզում մահվան ելքով ողբերգական ավտովթարի մեղավորն է
     Այսօր՝ օգոստոսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ, ձերբակալվել է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 4-ին, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենային բախվելու և դրա հետևանքով «Նիվայի» վարորդի մահվան պատճառ դառնալու, իսկ վարորդի 4-ամյա տղային մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ: Դեպքից հետո, արդեն իրավապահներին էր ներկայացել Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 61-ամյա Սամվել Ջեյրանյանը և հայտնել էր, որ Volkswagen Passat-ը ինքն էր վարել, որից հետո ինքը դիմել է ինչ-որ բժշկական կենտրոն:
     Ֆոտոլրագրողը ավելի վաղ հայտնել էր, որ Ս. Ջեյրանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանւթյան Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների (ԲԽՍՍ) վարչության պետ, կոչումով գնդապետ է: Փաստի առթիվ քննիչ Ս. Դադոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:
9311 | 1
Facebook